Կվիրիկաշվիլի. «2017թ․ կենսաթոշակները չեն բարձրանա»

«Մենք չենք պատրաստվում  2017 թ-ի պետբյուջեով ավելացնել կենսաթոշակները: Չեմ պատրաստվում ստել, ոչինչ  չեմ թաքցնում»: Այս մասին  հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլին (ով մոտ օրերս կվերահաստատվի պաշտոնում)՝ պատասխանելով «Միացյալ ազգային շարժման» անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլիի հարցին, թե կառավարությունն արդյոք չի պատրաստվում  բարձրացել  կենսաթոշակները:

Նոյեմբերի 24-ին  երկրի խորհրդարանում  ունեցած հանդիպման ժամանակ Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ 2018թ-ից  կառավարությունը կակտիվացվի կենսաթոշակային նոր համակարգը, սակայն «2017թ-ին մենք չենք կարող  ավելացնել թոշակները: Սա է իրականությունը: Մենք նախընտրական շրջանում այս հարցի շուրջ զերծ ենք մնացել ոչ իրական  խստումներ հնչեցնելուց»:

Թողնել պատասխան