Կրակել են նախագահի փեսայի վրա

Թբիլիսիում կրակել են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի և նրա ընկերոջ վրա: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 118 և 236-րդ հոդվածների հատկանիշներով (առողջությանը կանխամտածված վնաս հասցնել և հրազենի ապօրինի ձեռք բերել և կրել)։

Վիրավորները տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց:

Թողնել պատասխան