Կրթության և գիտության նախարարը բժշկական համալսարանի ուսանողներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի բակում հավաքված ուսանողներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորել է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան։

«Շատ ուրախ եմ, որ ամեն տարի այս համալսարանում հանդիպում ենք միջազգային ծրագրերով, առավել բարձր կրթական չափանիշներով ուսանողների», — ասել է Ջեջելավան։

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Զուրաբ Վադաճկորիան նշել է, որ համալսարանում օտարերկրյա ուսանողների թիվը բավական բարձր է:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Թբիլիսիի քաղաքապետը, մի շարք պատգամավորներ։

Թողնել պատասխան