Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հանդիպել են ընդդիմության հետ

Կրոնական փոքրամասնությունների մի խումբ ներկայացուցիչներ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամների հետ քննարկել են կրոնի ազատության սահմանափակմանն ու Սահմանադրության նոր նախագծին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱՇ-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին:

Դռնփակ հանդիպմանը մասնակցել են նաև «Հանրապետական» կուսակցության որոշ անդամներ:

Քաղաքագետների հայտարարության համաձայն՝ Սահմանադրության նախագծում հայտնված կրոնի մասին գրառումները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Սահմանադրական փոփոխությունների հարցը «Միացյալ ազգային շարժումը» շարունակելու է բարձրաձայնել՝ ուշադրություն դարձնելով նաև նրանում կրոնական կազմակերպություններին վերաբերող կետերի փոփոխություններին: Մենք պետք է պայքարենք, որ այս փոփոխությունները իրականություն չդառան»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:

«Հանրապետական» կուսակցության քաղաքական քարտուղար Թամար Կորձայան համոզված է, որ կրոնական կազմակերպություններն այսօր անհավասար պայմաններում են գտնվում:

Թողնել պատասխան