Հալեպում բնակչության տարհանումը շարունակվում է

Հալեպում կրկին վերսկսվել է քաղաքի արևելյան հատվածում մնացած բնակչության տարհանումը՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով բժիշկների և դիտորդների  հաղորդագրություններին: Կիրակի երեկոյան արևելյան Հալեպից, 5 ավտոբուսով հեռացել է  մոտ 350 խաղաղ բնակիչ: Նրանք մեկնել են Ալ-Ասապ, որտեղից հետո հնարավոր կլինի գնալ քաղաքի այլ մասեր, կամ Իդլիբ արվարձան:  Տեղեկությունը փոխանցել է տարհանումը համակարգող բժշկական թիմի ղեկավար Ահմադ Ալ-Դբիսը: Լոնդոնում տեղակայված՝ Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության վերահսկողության կենտրոնն իր հերթին հաստատել է, որ նախօրեի երեկոյան արևելյան Հալեպից 5  ավտոբուս և Շտապ օգնության 2 մեքենա է մեկնել:

Հիշեցնենք՝ Հալեպում խաղաղ բնակչության տարհանումը սկսվել է դեկտեմբերի 15-ին, այդ պահից քաղաքի արևելյան մասը լքել է մի քանի հազար մարդ:

Թողնել պատասխան