«Համալսարանական» կայարանը կբացվի հոկտեմբերին

Թբիլիսիի մետրոպոլիտենի 23-րդ կայարանը՝ «Համալսարանականը», ամենայն հավանականությամբ, կսկսի գործել հոկտեմբերի սկզբից: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամը:

Հիմնադրամից հայտարարել են, որ «Համալսարանական» կայարանի շինարարական բոլոր աշխատանքներն ավարտվել են և սեպտեմբերի 20-ից այն փորձարկման ռեժիմով կաշխատի: Այդ նպատակով տեղում են օտարերկրացի փորձագետներ:

Հիմնադրամի տեղեկացմամբ՝ փորձարկումից հետո կայարանը կփոխանցվի «Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպությանը»:

Կայարանի շինարարությունը սկսվել է 2015 թվականին, բյուջեն կազմում է մոտավորապես 84 մլն լարի:

Թողնել պատասխան