Վրաստանի բոլոր հիվանդանոցներում կվիրահատվեն նույն գներով

Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն հայտարարել է, որ երկրի բոլոր հիվանդանոցներում կսահմանվի վիրհատության միանման գներ։ «Նույն վիրահատությունը տարբեր հիվանդանոցներում տարբեր արժեք ունի՝ 1000 կամ 5000 լարի և այլն։ Այլևս նման տարբերություն չի լինի»,-ասել է Զոիձեն։

Ըստ Զոիձեի, առողջապահության ծառայության որակի բարելավման նպատակով նախատեսվում է պայմանագրային ռեժիմի անցնել՝ փոխելով նաև ֆինանսավորման կարգը։

Առողջապահության հանձնաժողովի նախագահի խոսքերով, հաջորդ տարվա կարևոր բարեփոխումներից մեկը էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումն է:

Թողնել պատասխան