Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Գերմանիայում

«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դռնփակ հանդիպում են ունեցել Գերմանիայում:
Հենվելով ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության տեղեկատվությանը, պարբերականը գրում է, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Լրատվականի փոխանցմամբ՝ նախորդ օրը,Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր հանդիպումը չեղյալ հայտարարելու և ապակառուցողական դիրքորոշման մեջ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ:

Թողնել պատասխան