Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը Ախալքալաքի իշխանությունները չեն ընդունի

Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) արտահերթ նիստը, որ պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պաճառով չի կայանա:  

Այս մասին «Ալիքի» հետ զրույցում ասաց ժողովի  նախագահ Համլետ Մովսիսյանը` տեղեկացնելով, որ հայտարարության տակ ստորագրած 13 պատգամավորներից 3-ը հետ են վերցրել ստորագրությունները:

«Մենք` Ախալքալաքի սակրեբուլոյի ներքոստորագրյալ պատգամավորներս, տեղեկացնում ենք, որ 2017թ. ապրիլի 24-ին, ողջ հայ ժողովուրդն ու առաջադեմ մարդկությունը նշում է  Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հանցագործությունը ճանաչել ու դատապարտել են  բազամաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, տարբեր քաղաքներ:

Պատմական արդարության վերականգնման համար Ախալքալաքի քաղաքային ժողովը պետք է ճանաչի և դապատարտի Հայոց ցեղասպանությունը»,-ասված է սակրեբուլոյի պատգամավորների հայտարարության մեջ:

Թողնել պատասխան