Հայտնի են նախընտրական մեդիամոնիտորինգի առաջին փուլի արդյունքները

ԶԼՄ-երի կողմից նախընտրական գործընթացների լուսաբանման հարցում առաջընթաց է նկատվում: Այսպիսին են  Եվրամիոթյան եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ  2016 թ. խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի մոնիտորինգի արդյունքները:

«Լրագրության էթիկայի խարտիա»,  « Ինտերնյուս-Վրաստան»  եւ «քաղաքացիական զարգացման ինստիտուտ» կազմակերպությունները հրապարակել են  մեդիամոնիտորինգի առաջին հաշվետվությունը:

«ԵՄ-ն օգնությամբ մենք արդեն  6 տարի է այս ծրագիրն ենք իրականացնում: Յուրաքանչյուր ընտրությունից առաջ անցկացրած մեր հետազոտությունների արդյունքում կարող ենք ասել, որ նախընտրական գործընթացների լուսաբանման հարցում լրատվամիջոցների մոտ  առաջընթաց ենք տեսնում: Պետք է ընդգծենք հատկապես  նրանց  օբյեկտիվությունը:  Հուսով ենք, որ այս տենդենցը կպահպանվի առաջիկա ընտրություններում եվս»,— հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ  Նաթիա Նացլիշվիլին:

«Լրագրության էթիկայի խարտիան», որ հեռուստաընկերությունների մոնիտորինգ է իրականացնում, տեղեկացնում է, որ նախագահականի համեմատությամբ  առավել շատ լուսաբանվում է կառավարության  գործընթացը:

«Կառավարության գործունեությունը  հիմնականում բացասական  երանգներով է ներկայացված  «Ռուսթավի 2»-ի  եւ «օբյեկտիվ»-ի եթերում, դրական՝ « GDS» -ի»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Մգելաձեն:

Տեղին է հիշեցնենք, որ  «Ռուսթավի 2»-ը  պատկանում է նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին, իսկ  « GDS» -ն` իշխող Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:

Ինչ վերաբերում է մամուլին եւ առցանց մեդիային, «քաղաքացիական զարգացման ինստիտուտի» ներկայացուցիչ Գիորգի Ջոլոգուան նշեց, որ այստեղ խնդիրը  ավելի շատ լրագրողական էթիկայիի և դրա ստանդարտների պահպանման մեջ է:

«Մի քանի թերթերի պարագայում  լրագրողները բացահայտորեն աջակցում, կամ էլ դեմ են հանդես գալիս այս կամ այն  քաղաքական ուժին: Բայց կան  թերթեր, որոնք օբյեկտիվորեն են նայում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին»,— հայտարարել է Գիորգի Ջոլոգուան:

«Ինտերնյուս-Վրաստանը» ուսումնասիրել է Վրաստանում գործող ռադիոկայանները: «Նրանք անկախ են հեռարձակում իրադարձությունները, ինչը օգնում է ընտրողին ճիշտ կողմնորոշվելու»:

Մեդիամոնիտորինգը սկսվել է  մայիսից և կշարունակվի մինչև  նոյեմբեր: Այն նախընտրական այս շրջանում ուսումնասիրություն է իրականցնում ավելի քան  40 մեդիա կազմակերպությունների  տարածքներում:

Թողնել պատասխան