Հայտնի է Մերաբիշվիլիի գործով ՄԻԵԴ որոշումը հրապարակելու օրը

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վրաստանի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի գործով որոշումը կհրապարակի նոյեմբերի 28-ին։

Այս մասին տեղեկացրել է Մերաբիշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն՝ նշելով, որ գործ է հարուցվել եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով՝ ապօրինի եւ քաղաքական ազատազրկում:

Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսի 21-ին: Նա մեղադրվում է աշխատանքային լիազորությունները չարաշահելու, կաշառակերության, ինչպես նաեւ պետական բյուջեն վատնելու մեջ: 2014 թվականի փետրվարի 17-ին Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում Վանո Մերաբիշվիլիի գործը ներկայացվել է այս տարվա մարտին:

Թողնել պատասխան