«Հայրենասերների դաշինքը» պատգամավորական 4 մանդատի կասեցում է պահանջում

Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը  իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավորական 4 մանդատի կասեցում է պահանջում: Այս հարցով կուսակցությունը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան: Մանդատների կասեցման պահանջի մասին կուսակցության անդամները հայտնել են նոյեմեբերի 30-ին, տեղեկացնում է վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Նրանց պնդմամբ համամասնական ընտրակարգով չբաշխված 14 պատգամավորի մանդատների բաշխման ընթացքում «Միացյալ ազգային շարժումն» ու «Վրացական երազանքը» յուրացրել են «Հայրենասերների դաշինքի» մանդատները:

Թողնել պատասխան