Հայր Գիորգիի կողմից լավից բացի ոչինչ չեմ տեսել (Տեսանյութ)

Ես հայր Գիորգիին արդեն երկար ժամանակ է ճանաչում եմ եւ լավից բացի ոչինչ չեմ տեսել նրա կողմից. Այս մասին հայտարարել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը` Բեռլինի հիվանդանոցներից մեկում, որտեղ մի քանի օր առաջ վիրահատվել էր:

«Ուրախությունն ու տխրությունը երկվորյակների նման քայլում են միասին: Երբ մարդն ուրախ է, նա պետք է սպասի տխրության: Տխրություն, դու ուրախության սկիզբն ես, երջանկություն դու դժվախտության սկիզբն ես: Ցավոք սրտի  վիրահատվեցի, սակայն արդյունքները դրական են, այս մասին բժիշկներն էլ կասեն: Ուզում եմ անդրադառնալ նաեւ այն զարմանալի եւ աննորմալ իրավիճակին, որ կապված է հայր Գիորգի Մամալաձեի հետ: Այսքան ժամանակվա ընացքում լավից բացի ոչինչ չգիտեմ նրա մասին»,— հայտարարել է Իլիա 2-րդը:

Նրա խոսքով՝ եկեղեցին, երկիրը եւ վրաց ժողովուրդը մշտապես միասնական օրգանիզմ են եղել, եւ այսպես կլինի ապագայում:

«Ոչ ոք չի կարողանա մեր ազգն ու եկեղեցին խախտել: 3 օրից Թբիլիսիում կլինեմ եւ հույս ունեմ, որ ամեն ինչ կխաղաղվի, կլուծվի եւ կկարգավորվի»,- հայտարարել է պատրիարքը:

Թողնել պատասխան