Թբիլիսիում առանց տոմսի երթևեկող 53 836 ուղևոր է տուգանվել

Նախորդ տարի Թբիլիսիում  հանրային տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար 53 հազար 836 ուղևոր է տուգանվել։ Այս տարի, ըստ մինչեւ օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածի տվյալների,  34 հազար 512 մարդ է տուգանվել:

Տեղեկատվությունը «interpressnews» լրատվականին փոխանցել է Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպությունը:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2016 թվականին տուգանված 53 հազար 836 ուղեւորից 47 հազար 394-ը վճարել է այն, 5595-ը՝ ոչ:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա տվյալներին՝ սահմանված տուգանքը վճարել է 27 հազար 372 ուղևոր:

Թողնել պատասխան