«Հանրապետականի» շարքերը նոսրանում են

«Հանրապետական» կուսակցության շարքերը լքել են Գուրջաանիի շրջանային գրասենյակի ղեկավար Զվիադ Կղվիրալաշվիլին և կուսակցության ևս 50 անդամ:  Կղվիրալաշվիլիի խոսքերով, նա խորհրդակցություններ է վարել Դավիթ Ուսուփաշվիլիի հետ, ինչից հետո, իրենք նախատեսում են անցում կատարել նոր հարթակ:
Զուրաբ Կղվիրալաշվիլին նաև հայտարարել է, որ առայժմ անհայտ է նախկին համակուսակցականների ռազմավարությունը, սակայն, ինքն առայժմ կշարունակի աշխատել Գուրջաանիի սակրեբուլոյի՝քաղաքային խորհրդի փոխնախագահի պաշտոնում:
«Ընկերներիս հետ միասին խորհրդակցություններ ենք ունեցել պարոն Ուսուփաշվիլիի հետ: Մենք այժմ տեղափոխվում ենք ավելի լայն քաղաքական ոլորտ: Կվերլուծենք մեր սխալները և ավելի ակտիվ հաղորդակցության մեջ կլինենք քաղաքացիների հետ»,- հայտարարել է Կղվիրալաշվիլին:

Հիշեցնենք, որ մինչ ընտրությունները «Հանրապետականի» Գուրջաանիի շրջանային գրասենյակից հեռացել էր 30 մարդ:

Թողնել պատասխան