Հանրապետականներն անդրադարձել են Ուսուփաշվիլիի քաղաքականություն վերադառնալուն

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլիի քաղաքականություն վերադառնալուն և կուսակցություն ստեղծելուն անդրադարձել են քաղաքական գործչի նախկին կուսակիցները: Հանրապետական կուսակցությունից հայտարարել են, որ Ուսուփաշվիլին կուսակցություն ստեղծելու մասին խոսել էր նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն մինչ օրս այդ կուսակցությունը չկա: Հանրապետական Խաթունա Սամնիձեն ասել է, որ հարցի վերաբերյալ Ուսուփաշվիլիի հետ որևէ խորհրդակցություն տեղի չի ունեցել:

«Դավիթ Ուսուփաշվիլին կուսակցություն ստեղծելու մասին հայտարարել էր դեռևս հոկտեմբերին, այդ պատճառով այսօրվա իր հայտարարությունը նորություն չէ»,- նշել է Հանրապետական կուսակցության ղեկավար Խաթունա Սամնիձեն:

Հիշեցնենք, որ Դավիթ Ուսուփաշվիլին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն և նոր կուսակցություն է ստեղծելու:

Թողնել պատասխան