Հանրապետականները ցավակցում են «Վրացական երազանք»-ին

Վրաստանի «Հանրապետական» կուսակցության գործադիր քարտուղար Թամար Կորձայայի հայտարարությամբ՝ Թբիլիսիի քաղաքային խորհուրդն այս անգամ զուրկ է հզոր ընդդիմությունից:

Կորձայան հրավիրած ասուլիսում հայտարարել է, թե քաղաքային խորհրդում իշխող թիմը այնքան հզոր է ներկայացված, որ իրենք քննարկումներին չեն մասնակցի:

«Հարցը նրանում է, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդում ընդդիմադիրների թիվը բավարար չէ, որպեսզի որևէ հարց կարողանա արգելափակել: Ցավակցում եմ «Վրացական երազանք»-ին, նրանց համար լավ չէ, երբ ճնշող մեծամասնություն են: Այս ամենից ակնհայտ է, որ քաղաքային խորհրդից թբիլիսցիները մեծ սպասումներ չեն կարող ունենալ, որովհետև մեծամասնությունը այնքան հզոր է ներկայացված, որ այնտեղ քննարկումների համար տեղ չկա»,- հայտարարել է Կորձայան:

Թողնել պատասխան