«Հանրապետական»-ը հայտարարություն է տարածել  

«Հանրապետական» կուսակցության Ռուսթավի քաղաքի գրասենյակի պատուհանին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստները իրենց մեծամասնական թեկնածուի պաստառներն են փակցրել: Այս մասին հայտարարել է «Հանրապետական» կուսակցությունը՝  նշելով որ դա խախտում է Վրաստանի ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածը. «Վրաստանի ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն, քարոզչական նյութերը շինությունների վրա կարող են տեղադրվել միայն սեփականատերերի համաձայնությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Կուսակցության շտաբը դիմել է Ռուսթավիի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությանը, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում  արձագանքի տեղի ունեցածին:

«Հուս ունենք, որ համապատասխան գերատեսչությունները ժամանակին կգործեն: Նաև կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին պահպանել Վրաստանի ընտրական օրենսգրքում նշված քարոզչական նյութերի տեղադրման վերաբերյալ օրենքը»,- ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան