«Հանրապետական»-ները սպասում են, թե երբ կավարտվի կուսակցությունից հեռանալու մրցավազքը

«Պատկերացում չունեմ` ինչ տարաձայնությունների մասին է ասել Վախթանգ Խմալաձեն»,- «interpressnews»-ի հետ զրույցում նշել է  «Հանրապետական» կուսակցության անդամ Լևան Բերձենիշվիլին` ի պատասախան Խմալաձեի հայտարարությունների:

«Մենք մի կուսակցությունում ենք, և իմ սիրտը ցավում է ամեն մի հեռացողի համար: Սապսում ենք`երբ կվերջանա այս ամենը: Խմալաձեն, թե ինչ տարաձայնութուններ նկատի ունի, ինքը պետք է բացատրի»,- հայտարարել է Բերձենիշվիլին` նշելով, որ Խմալաձեն չի ասել, թե որն է իր հեռանալու պատճառը, ինչպես և` Դավիթ Ուսուփաշվիլին:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության  փոխանցմամբ՝ Վախթանգ Խմալաձեն կուսակցությունից հեռանում է առկա գաղափարախոսության  տարբերության պատճառով:  Ըստ նրա, դա կխանգարի  «Հանրապետական»-ների հետագա զարգացմանը:  Խմալաձեն չի բացառել, որ կուսակցության շաարքերը կլքեն նաև այլ անդամներ:

Հիշեցնենք` վերջին օրերի ընթացքում կուսակցության շարքերն արդեն լքել են Դավիթ Ոսուփաշվիլին, Թինաթին Խիդաշելին,  Պաատա Զաքարեիշվիլին, Վախթանգ Խմալաձեն, Թենգիզ Շերգելաշվիլին և Ֆրիդոն Սակվարելիձեն:

Թողնել պատասխան