Հանցագործության նշաններ Գոնիոյում անհետ կորած զինծառայողների գործի շուրջ

Օգոստոսի  23-ին Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Գոնիոյում անհետ կորած զինծառայողների գործով որորշ հանգամանքներ վկայում են հանցագործության նշանների  մասին: Իզորիան հավելել է, որ հավանաբար ոչ թե մեկ, այլ  մարդկանց առավել  լայն շրջանակ է պատասխանատու այս գործում: Նախարարը նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերի ռազմածովային նավերի մասնակցությունը որոնողափրկարարական աշխատանքներում կարող է շարունակվել ևս մեկ շաբաթ:

Հիշեցնենք` Վրաստանի ԶՈւ-ի հատուկ նշանակության 2  զինծառայող Սև ծովում օգորոստոսի 17-ին հատուկ ուսումնավարժանքներ  անցկացնելիս առաջադրանքներից մեկի ժամանակ  սուզվել են, որից հետո  սակայն ծովի մակերեսին չեն հայտնվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են առ այսօր:

Թողնել պատասխան