Հաշվարկվել է մայիսի 1-ի դրությամբ Վրաստանում ընտրողների թիվը

Մայիսի 3-ին  Վրաստանի Արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) է     փոխանցել  2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ հաստատված  ընտրողների տվյալները: 

Այս մասին հայտարարում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:  Ըստ այդ տվյալների`  Վրաստանում մայիսի 1-ի դրությամբ ընտրողների թիվը կազմել  է  3 մլն. 530 հազար:

Հրապարակված ցուցակներում  ընդգրկված են նաև Վրաստանի և նրա կողմից չվերահսկվող տարածաշրջանների բնակիչները, արտասահմանում գտնվող այն չափահասները, ովքեր համարվում են  Վրաստանի քաղաքացիներ, նաև բոլոր նրանք, ովքեր երկրում գրանցված են առանց հասցե:

Վերջին 3 տարիների ընթացքում  ընտրողների տվյալների բազայի բարելավման նպատակով`  հիմնարար բարեփոխումներ են իրականացվել: Մասնավորապես 1,5 միլիոն բնակիչ կենսաչափական տվյալներով կամ այսպես ասած` բիոմետրիկ փաստաթուղթ է ստացել, դրանցից  750 հազարը  տրվել է անվճար:

Թողնել պատասխան