Հատուկ կարիքներով երեխաների ձեռքի աշխատանքները մեծ պահանջարկ ունեն

Արդեն յոթ տարի է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը կից գործում է հատուկ կարիքներով երեխաների վերականգնողական կենտրոն:

Սա սահմանափակ կարողություններով երեխաների համար շրջանում գործող թերևս միակ հաստատությունն է: Կենտրոնի ուսուցչուհի Ռուզաննա Երեմյանն ասում է, որ չնայած շրջանում խնդիրներ ունեցող երեխաների թիվը մեծ է, ընտրությունը կատարվել է  մեծ դժվարությամբ, քանի որ ծնողներից շատերը չէին ցանկանում, որ իրենց «ոչ սովորական» երեխան դուրս գա տնից, շփվի մյուս  երեխաների հետ: Բացատրական երկարատև աշխատանքից հետո մոտ  60 երեխաների ծնողներից կենտրոն հաճախելու առաջարկն ընդունել է ընդամենը 15 ծնող:

Կենտրոնի սաներից կրտսերն 9 տարեկան է, ամենամեծը՝ 21: Բոլորը  հիմնականում մտավոր խնդիրներով են։

DSC_7999 «Ապագայում մտածում ենք նաև բաժանել երկու խմբի՝ ֆիզիկական և մտավոր խնդիրներով երեխաներ համար: Մեզ շատ է օգնում Թբիլիսիում արդեն երկար տարի գործող կենտրոնի ղեկավար Էլիսո  Ռեխվիաշվիլին, ում  նախաձեռնությամբ էլ ստեղծվել է մեր կենտրոնը։ Մեծ է նաև մեր Հայր Բաբկենի օգնությունը՝ տեղի տրամադրում, գրենական պիտույքներ, հոգևոր դասեր և այլն»,-ասում է կենտրոնի մանկավարժ Ռուզաննա Երեմյանը: Անկեղծանում է ՝ կենտրոնում աշխատելու առաջարկը միանգամից չի ընդունել: Սկզբում խուսափում էր պատասխանատվությունից ու աշխատանքի բարդությունից:  Այս տարիների ընթացքում, սակայն, սովորել է անսովոր երեխաների հետ շփվելու լեզուն: Ասում  է՝ մի քանի ամիս կենտրոն հաճախելուց հետո ծնողները չեն ճանաչում իրենց երեխաներին:

Միջազգային կազմակերպությունները հոգում են երեխաների ճանապարհածախսը: Նրանց մեծ մասը գյուղերից է գալիս, սաներին  մեկանգամյա սնունդ է տրամադրվում, մասնակցում են ամառային ճամբարներին:  Կենտրոնում երեխաներն անցկացնում են օրվա չորս ժամը, սովորում են երգ, պար, նկարչություն,վարժություններ, խաղեր, զբոսանք, կավագործությամբ են են զբաղվում: Կենտրոնի սաները նոր զբաղմունք են գտել: Եկեղեցու մոմերի մնացորդները ձուլում, գունավորում, նոր կյանք են տալիս՝ ստանում ծննդյան կամ զատկական մոմեր:

DSC_7992Երեխաների ձեռքի աշխատանքները նաև վաճառվում են: Ամանորին, Զատկական կամ այլ տոների հետ կապված՝ ցուցահանդես-վաճառքներ են կազմակերպվում, վաճառված ապրանքից ստացված հասույթը կամ աշխատավարձի ձևով փոխանցվում է երեխաներին, կամ էքսկուրսիաներ են կազմակերպվում: Գրեթե բոլոր սաները կենտրոնում են մկրտություն ստացել: Բաբկեն վարդապետ Սալբիյանի նախաձեռնությամբ մասսակայան մկրտություն է կազմակերպվել:

Կենտրոնի մանկավարժն ասում է՝ պետական ֆինասավորման  հույս ունեն:

Թողնել պատասխան