Հատված ծառեր. Սակրեբուլոյի ընդդիմադիր անդամները դիմել են դատախազություն

Թբիլիսիի Սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ) ընդդիմադիր պատգամավորներ Ալեկո Էլիսաշվիլին և Դավիթ Զուրաբիշվիլին ծառահատումների հարցով դիմել  են դատախազություն։ 

Քաղաքային խորհրդի անդամները պահանջում են արագացնել Կազբեգի 22 հասցեում իրականացված ծառահատումների հարցով քննությունը, որը  7 ամիս առաջ է սկսվել։

«Վրաստանի դատախազությունը պետք է մի պարզ հարցի պատասախանի՝ հատված ծառերը չոր էին, թե առողջ: Յոթ ամիս է անցել, սակայն, դատախազությունը դեռ պատասխան չունի»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին։

Թողնել պատասխան