Հարավային Օսիայի հետ շփման գծում երկու քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի Ախալգորիի շրջանի Ախմաջի գյուղի մոտակայքում երկու քաղաքացի է ձերբակալվել:

Այս պահին ձերբակալվածները գտնվում են Ախալգորիի ոստիկանության շենքում:

Ախալգորիի մունիցիպալիտետի գամգեբելի (շրջանային խորհրդի ղեկավար)  Նուգզար Թինիկաշվիլիի հայտարարությամբ՝ ձերբակալվածները Ախալգորիի շրջանի բնակիչներ չեն,  դեռևս պարզ չէ, թե ինչու են նրանք շարժվել «բռնազավթած տարածքի  սահմանամերձ գոտու ուղղությամբ»:

Թողնել պատասխան