Հարավային Օսիայում ծավալվող իրադարձությունները մարտահրավեր են Վրաստանի համար

Խորհրդարանի փոխխոսնակ Սերգի Կապանաձեն Վրաստանի կառավարության  և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Վրաստանի  օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի վրա:

«Այն,  ինչ այսօր կատարվում է Հարավային Օսիայում, մարտահրավեր է մեր երկրի համար:  Հարավային Օսիայի վերանվանման փորձը, հարցի շուրջ ապօրինի հանրաքվեի անցկացումը, շարունակվող առեւանգումները կարեւոր հարցեր են, որոնցով պետությունը պետք է զբաղվի: Հասկանում եմ, որ  «Գազպրոմ»-ի հետ  դավաճանական պայմանագիրը, ՌԴ-ին Գիա Ցերցվաձեի մասին տեղեկատվության տրամադրումը  մարտահրավեր չեք համարում, սակայն պարտքս եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ այս ամենի պատասխանատվությունը ձեր (իշխանությունների-խմբ.)  ուսերին է»,- Խորհդրարանի լիագումար նիստում ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Թողնել պատասխան