Հարավային Օսիայում ձերբակալված լրագրողն ազատ է արձակվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստ և լրագրող Թամար Մեարակղիշվիլին ազատ է արձակվել, սակայն վաղը կրկին կանչվել է դատախազություն:

Նա մեղադրվում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի կուսակցության անդամ Սպարտակ Դրյաևի մասին զրպարտություն տարածելու մեջ:

Իրավապահները նաև խուզարկել են լրագրողի բնակարանը:

Նշենք, որ Մեարակղիշվիլիին փախցրել էին ընթացիկ տարվա հունիսի 8-ին և միջազգային հանրության միջամտությունից հետո միայն վերադարձրել տուն:

Թողնել պատասխան