Հարավային Օսիայում ռուս զինվորականները մեծ զորավարժություններ են սկսել

«Իմեդի» հեռուստաընկերությունը, հղում անելով http://sputnik-ossetia.ru-ին, գրում է, որ Հարավային Օսիայում ռուս զինվորականները մեծամասշտաբ զորավարժություններ են սկսել: Հաղորդվում է, որ զորավարժություններում ներգրավված է ավելի քան 16  հազար զինծառայող և  4  հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա: Վարժանքների ընթացքում զինվորականները փորձարկում են անձնակազմի գործողությունները տագնապի ժամանակ, զենքի ստացումը և անձնակազմի դասավորումը:

Թողնել պատասխան