Հարավային Օսիան չի հրաժարվում ՌԴ-ի կազմի մեջ մտնելուց

Հարավային Օսիան չի հրաժարվում ՌԴ-ի կազմի մեջ մտնելու գաղափարից։ Այս մասին ռուսաստանյան РИА Новости գործակալության հետ զրույցում հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:

«Հարավային Օսիայում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կապակցությամբ հանրաքվե անցկացնելու գաղափարից ոչ ոք չի հրաժարվել: Դա Հարավային Օսիայի բնակչության ցանկությունն  է, որը վաղ թե ուշ  իրականություն կդառնա»,- հայտարարել է Բիբիլովը:

Բիբիլովը նաև նշել է, որ գործընթացը պետք է ուղեկցվի  Հարավային Օսիայի և Ռուսաստանի քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությամբ:

Տեղեկացնենք՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայում ապրիլին անցկացված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավում Բիբիլովը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի:

Թողնել պատասխան