Հարավային Օսիան Ռուսաստանի հետ նոր համաձայնագրեր է ստորագրելու. Բիբիլով

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարության համաձայն՝ Ցխինվալն ու Մոսկվան աշխատում են «Հարավային Օսիայի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի դյուրացման» մասին համաձայնագրի վրա:

«Այսօր մեր պետական գերատեսչություններում և նախարարություններում ևս մի քանի լուրջ համաձայնագրեր կան, որոնք կստորագրենք ապագայում: Դա վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դյուրացմանը, Ռուսաստանի տարածքում մեր քաղաքացիների անսահմանափակ գտնվելուն: Մի շարք այլ համաձայնագրեր կան, որոնք ուղղված են Հարավային Օսիայի սոցիալ-տնտեսական  զարգացմանը»,-հայտարարել է Անատոլի Բիբիլովը:

Հիշեցնենք, որ վերջինս երեկ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Թողնել պատասխան