Հարավային Օսիան 3 օրով փակում է Վրաստանի հետ սահմանը

Նոյեմբերի 22-ից 24-ը ներառյալ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան կփակի Վրաստանի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի ԱԱԾ մամլո ծառայությունը:

Նոյեմբերի 23-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում  նշվում է տղամարդկության և ժողովրդական միասնության օրը:

«Սահման փակելը կապված է միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան