Հարավկովկասյան երկրները պետք է համատեղ պայքարեն Ռուսաստանի դեմ․ Խիդաշելի

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին հարավկովկասյան երեք երկրների ամենամեծ սպառնալիքը համարում է Ռուսաստանը։ 

«Կարծում եմ` և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի համար ամենամեծ վտանգը Ռուսատանից է գալիս։ Չնայած Հայաստանում այդ մասին չեն ասում, բայց դա այդպես է, իհարկե։ Տանկերով, կամ տեղեկատվությամբ Մոսկվայից տարվող պատերազմը թերևս ամենամեծ խնդիրն է»,- «Ալիք»-ի  հետ զրույցում ասել է Վրաստանի ՊՆ-ի նախկին նախարարը։

Խիդաշելին գտնում է, որ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասկանան, որ ընդհանուր խնդրի առջև են կանգնած, որը պետք է համատեղ ջանքերով լուծել։

«Հուսով եմ, որ Կովկասի առջև կանգնած սպառնալիքների վերացման հարցում մենք կգտնենք ընդհանուր լուծում։ Այդ օրը կգա»,-վստահ է Խիդաշելին։

Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում են տնտեսական, այդ թվում անվտանգության տարբեր համակարգերում, Խիդաշելին նշում է․«Չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները լավ են անդրադառնում Հայաստանի վրա, սակայն դա Հայաստանի ներքին հարցն է ու նրա որոշումը»։

Թողնել պատասխան