Հարձակում Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի դեմ

Գորիի շրջանի մեծամասնական ընտրացուցակով թեկնածու Իրակլի Օքրուաշվիլիի վրա հարձակում է իրականացվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 2-ին: Այս մասին հայտարարել է Իրակլի Օքրուաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում: Ըստ նրա, վիրավորված է թիկնապահներից մեկը եւ եւս մեկ ակտիվիստ, որոնք այս պահին գտնվում են Գորիի հիվանդանոցում:

«Բնակիչների հետ հանդիպման էինք, երբ մոտեցան երկու անձինք եւ վեճ սկսեցին։ Տեղի ունեցավ բանավեճ, ինչի արդյունքում նրանցից մեկը հանեց զենքն ու կրակ բացեց Իրակլիի ուղղությամբ՝ վիրավորելով 2 մարդու: Ըստ բժիշկների նրանց վիճակը կայուն է»,- հայտարարել է Իրակլի Օքրուաշվիլիի շտաբի ներկայացուցիչը: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության, 1 ժամվա ընթացքում Իրակլի Օքրուաշվիլին արտակարգ մամուլի ասուլիս կանցկացնի:
Ինչպես «Կվիրա» լրատվականին փոխանցել են Գորիի ռազմական հիվանդանոցից, Օքրուաշվիլիի նախընտրական հանդիպման ընթացքում վիրավորված 2 անձանց պատրաստում են վիրահատության: Նույն լրատվականին՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայունը փոխանցել է, որ իրավապահներն արդեն հայտնաբերել են հարձակվողի ինքնությունը՝ ընթանում են ինտենսիվ փնտրողական աշխատանքներ: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում ըստ Քրեական  օրենսգրքի117-րդ և 236-րդ հոդվածների:

Թողնել պատասխան