Հարձակվել են իրավապաշտպան Զվիադ Կուպրաձեի վրա

Երեկ երեկոյան անհայտ անձինք հարձակվել են «Իրավապահների բարեփոխումների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Զվիադ Կուպրաձեի վրա: Կուպրաձեին ծեծել են և սառը զենքով վիրավորել գլխի հատվածում: Դեպքը տեղի է ունեցել Կուպրաձեի տան շքամուտքում:

Վիրավորել են նաև նրա կնոջը: Վերջինիս ձեռքը կոտրված է:

Տուժածը հարձակումը կապում է իր գործունեության և իշխանությունների հանդեպ արված քննադատական հայտարարությունների հետ:

«Այս պահին չեմ կարող ասել, թե ինչով է սա պայմանավորված: Իմ կարծիքով, կապված է իմ և իմ կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպության կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված գործունեության հետ, մասնավորապես անվտանգության ոստիկանության բյուջեի  28 միլիոն լարի մսխման գործի հետ»,- հատարարել է Զվիադ Կուպրաձեն:

Թողնել պատասխան