Հարցվածների 89%-ը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որևէ հանդիպման չի մասնակցել. NDI

Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի  հետազոտության համաձայն՝ հարցվածների 89%-ը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որևէ հանդիպման չի մասնակցել:

Հետազոտության զեկույցում նշված է, որ Վրաստանի խորհրդարանի անդամները սահմանադրական փոփոխությունները քննարկելու նպատակով հանրային հանդիպումներ են կազմակերպել: «Հաճախել ե՞ք, թե ոչ սահմանադրական փոփոխությունների քննարկման որևէ հանդիպման» հարցին հարցվածներից 2 տոկոսը պատասխանել է «այո», 89 %-ը՝ «ոչ», իսկ 9%-ը պատասխանել է, որ տեղյակ չէ ինչի մասին է խոսքը:

NDI-ի հետազոտության դաշտային աշխատանքները կատարվել են Վրաստանի ողջ տարածքում (չհաշված Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքները), հունիսի 19-ից հուլիսի 9-ը: Հետազոտող խմբի աշխատակիցները հարցազրույց են ունեցել Վրաստանի 2261 քաղաքացու հետ:

Հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի UK AID պետական ծրագրի աջակցությամբ:

Թողնել պատասխան