Հացադուլ «Մանկական աշխարհ»-ի հարակից տարածքում

Թբիլիսիի «Մանկական աշխարհ»-ի հարակից տարածքում հրդեհի արդյունքում տուժած առեւտրականները վրաններ են բացել և հացադուլ  հայտարարել:

Ակցիայի մասնակիցները վնասի փոխհատուցում են պահանջում:  Տուժածներին հանդիպել է «Մանկական աշխարհի» առևտրային գծով տնօրեն Գիորգի Մաճավարիանին, ով առեւտրականներին խորհուրդ է տվել սպասել մինչև հետաքննության ավարտը։ Առեւտրականները, սակայն, այս առաջարկին բացասաբար են արձագանքել։

Այս պահի դրությամբ հացադուլ է  հայտարարել միայն 3 առևտրական։ Նրանց աջակցություն է հայտնել փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Զազա Խատիաշվիլին:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում նախորդ ամիս բռնկված հրդեհը շուրջ 13 հազար  քմ  տարածք է ընդգրկել։ Քաղաքային իշխանությունները խոստացել են աջակցել հրդեհից տուժած առևտրականներին։

Թողնել պատասխան