Հեծանվամարաթոն Թբիլիսիում. ավելի քան 250 մասնակից

Հոկտեմբերի 14-ին ժամը 12-ին սկիզբ առավ «Սպորտը բոլորի համար» խորագրով հեծանվային մարաթոնը, որին մասնակցեցին  տարբեր տարիքային խմբերից 250 հեծանվորդներ:img_0613

Մարաթոնը սկիզբ առավ Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքից, անցավ քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով ու ավարտվեց  Վարդերի հրապարակում: Նախաձեռնությունը կազմակերպել էին Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը, հեծանվային սպորտի ֆեդերացիան  և մի շարք ՀԿ-ներ։

Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Մայա Ազարաշվիլին Ալիքի հետ զրույցում կարեւորեց քաղաքում հեծանիվի տարածումը:

img_0647«Մեր կազմակերպությունն առաջին անգամ է  անցկացնում նման միջոցառում: Ծրագրի հիմնական նպատակն է Թբիլիսին սպորտային քաղաք  դարձնել։ Մեր քաղաքում այս տրանսպորտի հանդեպ պահանջն աճում է, իսկ մենք փորձում ենք իրականություն դարձնել մարդկանց այդ ցանկությունները: Քաղաքացիներին դուր է գալիս նախաձեռնությունը, ուստի այսօր մենք կարևորում ենք նման մարաթոնների կազմակերպումը»։

Հատկանշական է, որ մրցույթին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Այսպես,  60 տարեկանից բարձր խմբում հաղթանակ տարավ Վլադիմիր Խառամաձեն: Նա երիտասարդներին կոչ է անում Թբիլիսիի փողոցներում հեծանվով շրջել:

img_0690«Հեծանիվը պետք է հասանելի լինի, այդ դեպքում բամաթիվ երիտասարդներ կկարողանան այն  ձեռք բերել: Հեծանվով տեղաշարժվելուն կողմ եմ ցանկացած պահի, նույնիսկ անձրեւոտ եղանակներին։ Ես ցանկացած տեղ՝ աշխատանքի,  տուն, նախընտրում եմ  հասնել այս փոխադրամիջոցով»:

Մարաթոնի ավարտին  տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության ժամանակ Սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Շալվա Գոգոլաձեն ընդգծեց․

img_0709«Այս մարաթոնը,  ինչպես նաեւ սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը շատ կարեւոր է մեր նախարարության համար: Ապագայում պատրաստվում ենք էլ ավելի հաճախ կազմակերպել նման միջոցառումներ: Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, ինչպես նաեւ ոստիկաններին, ովքեր ապահովվեցին  մասնակիցների անվտանգ երթևեկը»։

img_0626Հեծանվորդները խորհրդանշական կայանատեղի էին դարձրել Վարդերի հրապարակը, որտեղ մի քանի տարի առաջ տեղադրել է  հեծանվի հսկայական արձան: Այն, ի դեպ, կառուցվել է  սպորտն ու առողջ  ապրելակերպը քարոզելու նպատակով:

Միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ առաջիկայում Թբիլիսիում կստեղծվեն հեծանվով շրջելու բոլոր պայմանները:

Թողնել պատասխան