ՀԺ. Գաղտնի ձայնագրությունները պահվում են Երեւանում. «Ռուսթավի 2»-ն ու գաղտնալսումները

«Украïнська революцiя» տեղեկատվական-վերլուծական հարթակը փետրվարի 6-ին ձայնագրություն է հրապարակել: Պարբերականի պնդմամբ` ձայնագրությունում զրուցում են Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին եւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: Զրույցը ենթադրաբար «Ռուսթավի 2»-ի դատական գործին է վերաբերում: Նրանք խոսում են երկու դատավորի` Ալավիձեի եւ Ախվլեդիանիի մասին: Վրաստանի գերագույն դատարանի դատավոր Բեսարիոն Ալավաձեն հեռուստաընկերության դատական գործի դատավորն է: Ձայնագրության համաձայն` խոսքը նշված դատավորներին 3 միլիոն փոխանցելու մասին է: Գվարամիան նշում է. «Ախվլեդիանին Ալավիձեից ավելի շատ գործ է արել»:

Ավելի մանրամասն` այստեղ

Թողնել պատասխան