ՀՀ նախագահն ու Վրաստանի փոխվարչապետը բացել են նորացված սահմանային անցակետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Քումսիշվիլին պաշտոնապես բացել են վրաց-հայկական սահմանի հայկական կողմում տեղակայված՝ «Բավրա» նորացված սահմանային անցակետը:

Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը: Հայկական կողմի պատվավոր հյուրերը շրջել են ուղևորների սպասարկման սրահում, սանիտարական ստուգման հատվածքում,  դիտարկել ժամանակակից ռենտգեն սկաներ սարքը, սահմանային այլ սարքավորումներ:

Վրացական ցամաքային սահմանն ընդհանուր առմամբ 1839 կմ է , վրաց-հայկական սահմանային հատվածը 224 կմ է: Վրաստան-Հայաստան սահմանին այսօրվա դրությամբ գործող չորս սահմանային անցակետ կա՝ «Սադախլո», «Գուգութի», «Ախքյորփի», «Նինոծմինդա»:

Թողնել պատասխան