ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա հայ գործարարների հետ

Ընթացքի մեջ է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության ներկայացուցիչների պաշտոնական այցը Վրաստան: Նախօրեին Կարապետյանը հանդիպել է վրաց գործընկերոջը, Վրաստանի նախագահին:

Այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետը նախ կլինի Թբիլիսիի Հերոսների հրապարակում, ուր նրան կդիմավորի Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գենրալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան: Ծաղկեպսակ կդրվի հավերժական կրակի մոտ, ապա պատվիրակությունը կմեկնի Սուրբ Գևորգ եկեղեցի, ուր կկատարվի մոմավառության արարողություն և համատեղ աղոթք:

Սուրբ Էջմիածին եկեղեցում  վարչապետը ծաղիկներ կխոնարհի եկեղեցու բակում տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին: Կարեն Կարապետյանը կհյուրընկալվի նաև Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային կենտրոնում:

Հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի  և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան