Հղի կնոջը ծեծի ենթարկած ամուսինը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Ռուսթավի քաղաքի շրջանային դատարանը լիովին ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները՝ հղի կնոջը ծեծի ենթարկած ամուսնուն դատապարտվելով 2 տարվա ազատազրկման:

Վրաստանի դատախազության տեղեկատվության համաձայն, դատական գործընթացում ներկայացված ապացույցներից պարզվել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Ռուսթավիի բնակիչը կնոջ հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում հրել է հղի կնոջը, գցելով գետնին՝ հարվածներ հասցրել: Ֆիզիկական բռնության հետևանքով հղի կինը ստացել է բազմաթիվ վնասվածքներ:

«Իրավապահները գործած հանցագործության համար ամուսնուն մի քանի ժամվա ընթացքում ձերբակալել են: Նա մեղադրվում Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի երկրորդ մասի «Ա» ենթակետով, ինչը ենթադրում է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի հանդեպ ֆիզիկական բռնության գործադրում: Կատարած հանցագործության համար մեղադրյալը կդատապարտվի 2 տարի ժամկետով ազատազրկման»,-փոխանցում է interpressnews.ge-ն՝ հղվելով դատախազության հայտարարության վրա:

Թողնել պատասխան