Հնարավոր է` որոշ մարդիկ նպաստել են Գումբուրդոյում իրավիճակի սրմանը. Նիկոլոզ Անթիձե

Սեպտեմբերի 30-ին, Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, եկեղեցու տարածքում մոբիլիզվացված հատուկ ջոկատայիններից եւ ՆԳ նախարարից բացի, գյուղ էր եկել նաեւ Վրաստանի մշակութային ժառանգության գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն: «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում Անթիձեն ասել է, որ շուրջ 2 տարի է, ինչ Գումբուրդոյի եկեղեցու հարակից տարածքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում եւ մինչ այս որեւէ բախում չի եղել:

Գործակալության ներկայացուցիչները հանդիպել են նաեւ տեղի բնակչության հետ, զրուցել եկեղեցու հարակից տարածքում գտնված մարդու ոսկորների, դրանց` եկեղեցու բակում վերահուղարկավորվելու մասին, համաձայնության հասել, որ դրանք այլ վայրում, որտեղ եւ կտեղադրվի խաչքարը:

«Խաչքար տեղադրելը կխանգարեր պեղումներին եւ վերանորոգման աշխատանքներին: Մենք հայտարարել էինք, որ համապատասխան վայր կընտրենք վերահուղարկավորման համար, այն կլինի եկեղեցուց ոչ շատ հեռու` հարակից տարածքում: Կարծում եմ որոշ մարդիկ նպաստել են իրավիճակի սրմանը»,- հայտարարել է Անթիձեն:

Մշակութային ժառանգության գործակալությունը հայտարարել է, որ մոտ օրերս եւս մեկ անգամ կհանդիպեն տեղի բնակիչների հետ, որպեսզի վերջնականապես որոշվի ոսկորների վերահուղարկավորման հարցը:

Թողնել պատասխան