«Հոգու դատարան». Թբիլիսիի հայկական թատրոնի նոր ներկայացման առաջին դիտումը

«Հոգու դատարան» երիտասարդ ռեժիսոր Գագիկ Մելքումյանի 6-րդ բեմադրությունն է: Ամուսինների վաղաժամ մահը երեք երիտասարդ ընկերուհիների կյանքը երկու մասի է բաժանել` Մինչ կորուստը ու դրանից հետո:

12Հիշողություններով ապրող ու միաժամանակ այդ հիշողություններից փախչել երազող կանայք ընդհանուր շատ բան ունեն, ամենագլխավորը` գերեզմանատունն է, որտեղ նրանք ամենից շատ ժամանակն են անցկացնում միասին, իրար խոհուրդ տալիս փորձել նորից ապրել:

1Սենաժանա Յագուբովա, Լյուբա Սահակյան, Գլորիա Գևորգյան, Էռնեստ Հարությունյան, հայկական դրամատիկակականի երիտասարդ դերասանախումբն է զբաղված: Ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Այվոն Մենչելի «Գերեզմանային ակումբ» պիեսի հիման վրա բեմադրված «Հոգու դատարանում» դժվար են նշմարվում տան ու գերեզմանատան սահմանները:

Աղջիկները շատ են խոսում, նրանց խոսակցության թեման մահն է: Կյանքի մասին խոսում են միայն անցյալ ժամանակով, երբ սիրելի ամուսինները դեռ ողջ էին: Կյանքի մեծ մասը շիրմաքարի մոտ անցկացնող կանայք վախենում են միայն մտքից, որ այլևս չեն ցանկանում այդքան ժամանակ կորցնել գերեզմանատանը` անպատասխան մենախոսություն տանելով, սարսափում են ապրել սկսելու մտքից: Սակայն սովորական միջադեպը փոխում է երեքի կյանքը, տալիս ապրել սկսելու հույս: Յուրաքանչյուրն ընտրում է նոր ճանապարհի` իր տաբերակը: Մեկը սիրելի ամուսնուն հավերժ միանալով, մյուսը` կյանքն այլ տղամարդու հետ կապելով, իսկ երորրդը, որ ամենից շատն էր փախչում իր ասած «գերեզմանային հոգսերից», դրանց հետ մնում է միայնակ:

15095051_1261457200578935_657493095292019962_nՓակ դիտմանը հաջորդեց քննարկում: Թատրոնի գեղարվեստական խորհուրդը տվեց իր գնահատականը. Ներկայացումն իր տեղը կգտնի թատրոնի խաղացանկում, և սա այն ներկայացումն է, որ պետք է իր հատուկ հանդիասատեսն ունենա: Առաջիկայում ներկայացման առաջնախաղի ծրագրերն են:

Թողնել պատասխան