Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը

Վրաստանի Կենտրոնական  ընտրական հանձանաժողովը (ԿԸՀ) հոկտեմբերի 30-ը պաշտոնապես նշանակել է երկրում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման օր։  Այս պահին ԿԸՀ-ում ընթանում է  հանձնաժողովի նիստ, քննարկվում են օրակարգում ընդգրկված հարցերը:

Հոկտեմբերի 30-ին ընտրությունների երկրորդ փուլը  տեղի կունենա 48 մեծամասնական ընտրատարածքում:  Մյուս 2-ում  կրկնակի ընտրություններ են նշանակված:  ԿԸՀ-ի որոշմամբ, կրկնակի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-ին:

Թողնել պատասխան