Հուլիսի 20-ից 143 MAN ավտոբուս կշրջի Թբիլիսիի երթուղիներում

Թբիլիսի բերված բոլոր 143 MAN ավտոբուսները կսկսեն երթևեկել Թբիլիսիի փողոցներում: Լուրը հաստատել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Դիդի (մեծ) Դիղոմիում կներկայացվի նոր ավտոբազան, ինչպես նաև հանրությանը հայտնի կդառնան այն երթուղիները, որոնցով կարելի կլինի երթևեկել նոր ավտոբուսներով:  Նոր ավտոբազայի հիմնման համար Թբիլիսիի քաղաքային բյուջեից 19 միլիոն լարի է հատկացվել: Բազան ունի սեփական գազալցակայանը: «Թբիլիսիի բնակչությանը կսպասարկեն միայն նոր և հարմարավետ ավտոբուսներ»,-խոստացել է Նարմանիան:

Թողնել պատասխան