Հուլիսի 29-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը հուլիսի 29-ին առավելապես խոսեց ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ «NDI»-ի Վրաստանում իրականացված հետազոտության քաղաքական մասի արդյունքների հրապարակման և մեկնաբանությունների մասին: Այդ հոդվածները կարող եք կարդալ Aliq Media-ի կայքում:

Վրաստանում շարունակվում է նախընտրական պայքարը: «Ռուսթավի 2» հեռուստալիքի փոխանցմամբ՝ Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան» կուսակցության Քութայիսիի տեղական կազմակերության ներկայացուցիչների և Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլիի միջև առճակատում է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախարարը հանդիպելիս է եղել բնակչության հետ՝ աղբավայրի հարցերով: Վաշաձեի կուսակցության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել տարածքում աղբամաններ տեղադրելուն և կառավարությանը կոչ արել հաշվի առնել ժողովրդի շահերը:

Վրաստանյան ԶԼՄ-ները շարունակում են ակտիվ լուսաբանել նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքները, սակայն այս դեպքում Ադրբեջանի վրա դրա ունեցած հետևանքների վրա կենտրոնանալով: «Netgazeti.ge»-ին գրում է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանը որոշել է, որ ադրբեջանական «ANS» հեռուստաընկերության լրագրողները Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը լուսաբանելու ժամանակ օրենք են խախտել, ինչի արդյունքում հեռուստառադիոընկերության լիցենզիան չեղարկել է: Ադրեբեջանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը բողոքել է «ANS»-ի դեմ: Հեռուստաալիքը` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի հանրապետության և կառավարության դեմ քարոզչություն իրականացնելու մեջ է մեղադրվում: Իր հերթին «ANS»-ի գլխավոր տնօրեն Միրշախին Ագաևը հայտարարել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու է: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել, որի ընթըցքում 100-ավոր զոհեր էին արձանագրվել, ձերբակալվել ավելի քան 18 հազար մարդ, պաշտոնազուրկ արվել տասնյակ հազարավոր անձինք, տասնյակ լրատվամիջոցներ դադարեցրել են իրենց գործունեությունը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շարունակում է խորհրդակցություններ անցկացնել Թինաթին Խիդաշելիի և Պաատա Զաքարեիշվիլիին փոխարինողների վերաբերյալ: Հուլիսի 29-ին Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Հանրապետական կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլիին: «Ռուսթավի 2»-ին տեղեկացրել են, որ Կվիրիկաշվիլին կշարունակի խորհրդակցությունները, մինչեւ վերջնական որոշում կայացնելը:

Լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ նաև Վրաստանի նախագահի փեսայի անձի շուրջ ստեղծված լարված իրավիճակին: «News.ge»-ի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Գիա Վոլսկին հայտարարել է, որ նախագահը անձամբ է կամեցել, որպեսզի իր ընտանիքի անդամի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացվի: Պատգամավորը կարծում է, որ տրամաբանական է հանրության տեղեկատվություն տալ, թե ի՞նչ է մտածում նախագահը: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի խորհրդական Կախա Կոժորիձեն մեղադրել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը նախագահի փեսայի անձնական տվյալները հանրայնացնելու մեջ: Կոժորիձեն Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը մեղադրել է նաև արագ կերպով ձերբակալելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ չտրամադրելու մեջ:

Իր հերթին Վրաստանի ՆԳ փոխնախարարը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ արագ կերպով ձերբակալման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ չի տրվում նախկինում դատապարտված անձանց: Կոժորիձեն արձագանքել է այս հայտարարությանը, ասելով, որ ՆԳ փոխնախարարի հայտարարությունը լրացուցիչ հարցեր է առաջացնում: «ՆԳՆ այսօրվա հայտարարությունը, պատասխանների փոխարեն նոր հարցեր առաջացրեց և զավեշտալի է դառնում հետևյալ պատճառներից ելնելով. Մի կողմից փոխնախարարը ևս մեկ անգամ ճանաչում է, որ նման անձնական տվյալներ չպետք է հանրայնացվեր ՆԳՆ-ի կողմից, սակայն նա նաեւ ասում ասում է, որ Մինդիա Գոգոճուրին նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այսինքն միևնույն հայտարարության մեջ նա հակասական երկու բանե է ասում: Ասում է, որ միայն անունն է ամբողջովին գրված եղել, իսկ ազգանվան միայն առաջին տառը: Հիմա ես հարց եմ տալիս, մի թե՞ այս երկրում Մինդիա.Գ անուն ազգանունով նախագահի շատ փեսաներ գոյություն ունեն»,- հայտարարել է Կոժորիձեն: «Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցում հրապարակած՝ Թբիլիսիում հնարավոր պայթյունի վերաբերյալ նյութը (ստատուսը) սպառնալիք է համարել և հետաքնություն է սկսել: Հետաքննությունն իարականացնում է Վրաստանի ԱԱԾ-ի հակաահաբեկչական գործակալությունը:

Թողնել պատասխան