Հունիսի 1-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով հուլիսի 10-ին կանցկացվի հանրաքվե:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խիջամբան Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արդեն ուղարկել է այդ մասին հրամանագիրը:  Խաջիմբայի հայտարարության համաձայն`  նա այս որոշումը կայացրել է կայունության պահպանման և հասարակության կոնսոլիդացիայի նպատակով: Նա նաև հայտարարել է,  որ պատրաստ է ճանաչել  հանրաքվեի ցանկացած արդյունք և «դրանից չի վախենում»:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն  Բրյուսելում տեղի ունեցած լսումների ընթացքում Վրաստանի հետ վիզայի  ազատականացման հարցի շուրջ կրկին որոշում չի  կայացրել: Պարբերականը տեղեկացնում է, որ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ:

«Frontnews»-ը գրում է, որ   Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան ավարտել է Վրաստան կատարած   չորսօրյա պաշտոնական այցը:  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին,  ամփոփելով  Կիսկայի այցը, այն կարևորել է`  վրաց-սլովակյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից.  «Այս  չորսօրյա  այցը շատ կարևոր էր երկու երկրների հարաբերությունների համար: Մենք խոսեցին տնտեսական և քաղաքական համագործակցության հարցերի շուրջ: Կարծում եմ`  այս այցը կնպաստի վրաց-սլովակյան հարաբերությունների սերտացմանը:  Այս օրերի ընթացքում ինձ հնարավորություն ընձեռվեց  Սլովակիայ նախագահիններկայացնել  հրաշալի երկիրը, նա եղավ նաև Սամցխե-Ջավախեթիում: Բնականաբար, այցի կարևոր պահը  բռնագրավված տարածքների շփման գիծ այցելությունն էր: Մեր սլովակ գործընկերը սեփական աչքով տեսավ այնտեղ  տիրող անարդարությունը:  Մենք հույս հայտնեցինք, որ այս ամենը  մոտ ապագայում կհաղթահարվի»,— հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Kvira.ge»-ն անդրադառանում է նաև Հայաստանում ռուսական գազի նոր սակագնին:  «Գազպրոմ» ընկերությունը հուլիսի 1-ից  Հայաստանին գազ կտրամադրի 6 % ցածր սակագնով: Պարբերականը նշում է, որ ռուսական ընկերությունը Հայաստանի համար հազար խմ-ի դիմաց  գազի սակագինը 165-ից կհասցնի 150 դոլարի.  «Այն բաժանորդները, ովքեր հազար խմ-ից քիչ գազ կօգտագործեն, նրանց համար  գազի սակագինը կկազմի 146,7 դրամ, կամ 0, 30 դոլար, իսկ 10000 խմ-ից ավել օգտագործելու դեպքում սակագինը կկազմի 257, 56 դրամ»,— հայտարարելէ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:  Իր հերթին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ գազի սակագնի նվազեցումը կհանգեցնի էլեկտրաեներգիայի տարիֆի նվազեցման, ինչն իր հերթին  կէժանեցնի տեղական արտադրանքը և համաշխարհային շուկայում է ավելի մրցունակ կդարձնի:

Նույն  պարբերականի փոխանցմամբ` Վրաստանում  վերջին  5 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների թիվը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  աճել է 14,9%-ով: Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեի խոսքով`  Վրաստանում հունվար-մայիս ամիսների ընթացքում զբոսաշրջիկներ ռեկորդային թիվ է գրանցվել:  Նա նաև հայտարարել է, որ 2016 թ. մայիս ամսվա տվյալներով` Վրաստան է այցելել 522, 359 զբոսաշրջիկ:
2016 թվականի մայիսին Վրաստան այցելողները հիմնականում Ադրբեջանից են, Թուրքիայից,  Հայաստանից, Ուկրայինայից և Ռուսաստանից:

«Interpressnews»-ի փոխանցմամբ 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը 2.1418 լարի է: Ազգային արժույթը շարունակում է ամրապնդել դիրքերը նաև եվրոյի նկատմամբ: Վաղը 1 եվրոյի պաշտոնական արժեքը  կկազմի 2.3898 լարի:

Թողնել պատասխան