Հունիսի 21` տարվա ամենաերկար օր

Հունիսի 21-ի առավոտյան արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ  իր ամենաբարձր կետով:

Այս օրն ընդունված է համարել ամռան սկիզբ, կոչվում է ամառային արևադարձի օր: Հունիսի 21-ին դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Հազարամյակներ ի վեր այս օրը մեծ նշանակություն է ունեցել մարդկանց համար` համարվելով ամենաշրջադարձային և էներգետիկայով ուժեղ օրը:

Ընդունված է մտածել, որ այսօր բոլորի մտքերը,նպատակները գործողություններն  ու դրանց հետևանքները հատուկ ուժ են ստանում, այդ պատճառով կարևոր է, որ այն ապրեն  գիտակցաբար: Որոշ մարդիկ հունիսի 21-ին վառում են տան բոլոր անպետք իրերը, ազատվում այն ամենից, ինչը խանգարում է կյանքում:

Թողնել պատասխան