Հունիս-օգոստոս ամիսներին աշխարհի 44 երկիր է արտահանվել 45,5 մլն շիշ գինի

2017 թվականի հունիս–օգոստոս ամիսներին արտասահմանում վաճառվել է 100,3 մլն դոլար արժողությամբ գինի, ինչը 55 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցած ցուցանիշը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի գինու ազգային գործակալությունը:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ աշխարհի 44 երկիր է արտահանվել 45,5 մլն շիշ (0,75լ) գինի, ինչը գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 61 տոկոսով:

Ըստ երկրների արտահանած գինու քանակով՝ առաջին հնգյակում են Ռուսաստանը, Չինաստանը, Ուկրաինան, Ղազախստանն ու Լեհաստանը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ աշխարհի 17 երկիր է արտահանվել 132 746 շիշ (0,5 լ) օղի (ճաճա) ինչի հաշվին արտահանման ծավալներն ավելացել են 153 տոկոսով: Փոխանցում է On.ge կայքը:

Թողնել պատասխան