Հուսանք՝ Ուկրաինայում պաշտպանված է օրենքի գերակայությունը. Քելլի

«Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Ուկրաինան, ինչպես նաեւ Վրաստանը, գործընկեր է եւ հույս ունենք, որ պաշտպանված կլինի օրենքի գերակայությունը»-այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը:

Սաակաշվիլին պնդում է, թե Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «պետական հեղաշրջման փորձի անհարկի մեղադրանքով հրաման է տվել ձերբակալել իրեն»:

Յան Քելլին նշել է, թե ծանոթ չի Սաակաշվիլիի հայտարարությանը:

Թողնել պատասխան