Հռոմի Պապը կայցելի Վրաստան

Սեպտեմբերի 30-ին, երկօրյա այցով Վրաստան կժամանի Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Պապը Վատիկանից Թբիլիսի կուղեւորվի առավոտյան ժամը 09:00-ին: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո, Պապը կհյուրընկալվի նախագահի նստավայրում եւ ապա հանդիպումներ կունենա կառավարության, քաղաքացիական հասարակության եւ դիվանագտների հետ: Վրաց պատրիարքի նստավայրում Պապը կհանդիպի համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի հետ: Այցի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Մ. Մեսխիի պետական մարզադաշտում Ֆրանցիսկոս Պապը պատարագ կմատուցվի: Հռոմի Պապը կայցելի նաեւ Մցխեթա՝ Սվետիսցխովելիի պատրիարքական Մայր տաճար: Այցը կավատրվի հոկտեմբերի 2-ին հրաժեշտի արարողությամբ:

Հռոմի Պապի Վրաստան կատարելիք այցի մասին դեռեւս ապրիլ ամսվա ընթացքում պաշտոնապես հայտարարել էր Վրաստանի նախագահի աշխատակազմը․ «Առաջին հերթին, Հռոմի Պապի այցը Վրաստան պիտի դիտարկենք ոչ միայն կրոնական տեսանկյունից, այլեւ հաշվի առնելով այն իրողությունը, որ մեր երկիր է ժամանում Վատիկան պետության ղեկավարը, որին Վրաստան հրավիրել է նաեւ նախագահը՝ Վատիկան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում:»

«Հատկանշական է, որ Վատիկանը կարեւոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում եւ սա այն երկիրն է, որի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են: Սրանից բացի Վատիկանը կրոնական երկիր է , որը կենտրոնացած է խաղաղության վրա, նշանակալի է խաղաղական գործընթացների զարգացման տեսանկյունից եւս»,֊ հայտարարել էր նախագահի աշծատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն: Մինչ այդ Վատիկանի մամուլի ծառայությունը փոխանցել էր, որ Հռոմի Պապն ընդունել էր Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի եւ երկրի նախագահի հրավերը:nusxa_kanonikuri_16

Վատիկանի եւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այց Վրաստան վերջին անգամ տեղի է ունեցել նախորդ դարի վերջում։ Այսպես, 1999 թ․ նոյեմբերի 8-9֊ին Վրաստանի կառավարության եւ պատրիարքարանի հրավերով Վրաստան էր այցելել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը: Վերջնս հայտնի էր որպես Հռոմի ամենից շատ ճանապարհորդող Պապ: Այցը նաեւ պատմական էր, քանի որ այն փաստացի Հռոմի Պապի առաջին այցելությունն էր հետխորհրդարանական տարածք: Ուշագրավ է նաեւ այն, որ մինչ այդ ապարդյուն էին անցել Հովհաննես Պողոսին Հայաստան եւ Ուկրաինա հրավերները:

Թբիլիսի կատարած այցից առաջ, առանձին հոգեւորականներ ակտիվորեն դեմ էին հանդես գալիս կաթոլիկ առաջնորդի Վրաստան գալուն: Արձանագրվեց նաեւ այցի կասեցման փորձ: Մասնավորապես, Պապի ժամանելու նախօրեին, հայտարարություն տարածվեց, որտեղ կոչ էր արվում բնակչությանը զերծ մնալ Թբիլիսիի Սպորտի պալատում անցկացվելիք պատարագին մասնակցելուց։ Չնայած սրան, Պապը մի շարք հանդիպումներ ունեցավ Սբ․ Հովհաննես֊Պողոս առաքյալների տաճարում, Սվետիսցխովելիի Մայր տաճարում, որտեղ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հետ համատեղ ուղերձ ստորագրվեց։ Հովհաննես Պողոսը նաեւ հանդիպումներ ունեցավ Սպորտի պալատում եւ Կրծանիսիի կառավարական նստավայրում: Այցի ընթացքում Պապը նաեւ նվեր մատուցեց Վրաստանի կաթոլիկ համայնքին՝ հոգեւոր հովիվ Ջուզեպպե Պազոտտոյին եպիսկոպոսական աստիճան շնորհելով: 2000թ․ հունվարի 6-ին, Վատիկանում՝ Սբ․ Պետրոսի տաճարում, Պապի ձեռամբ Ջուզեպպեին եպիսկոպոսական աստիճան շնորհվեց, ինչը պատմական պահ է համարվում վրաց կաթոլիկների համար:

Դեռեւս 1980 թվականին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը պաշտոնական այցով ժամանել էր Վատիկան: Իլիա 2-րդի կողմից Վատիկանում արված գրառման մեջ մասնավորապես ասվում էր. «Վրաց եկեղեցին մեծ ուրախություն եւ գոհունակություն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ Հռոմի Պապը ազգությամբ լեհ է: Նա ավելի լավ է հասկանում փոքր երկրների խնդիրները ժամանակակից աշխարհում»։ Վրաց կաթողիկոսը համեմատել էր նաեւ Վրաստանն ու Վատիկանը, նշելով, որ այս երկրները շատ նման են միմյանց, քանի որ երկուսն էլ ունեն մահմեդական հարեւաններ եւ երկուսն էլ տուժել են նրանց պատճառով: Վրաստանի անկախացումից հետո, բացվեց Վատիկանի նունցիատուրա (դեսպանատուն), ինչպես նաեւ Կովկասում Հռոմի կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսարան:

2003թ․ սեպտեմբերի 15-ին, փորձ արվեց վրաց ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ 27 կետից բաղկացած համաձայնագիր ստորագրել, որը ենթադրում էր Վրաստանում բնակվող կաթոլիկների իրավունքների ընդլայնում: Սակայն Վրաստանի պատրիարքարանը հատուկ հայտարարությամբ հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը՝ պատճառաբանելով, թե Վատիկանը նման համաձայնագիր որեւէ այլ ուղղափառ եկեղեցու հետ չունի: Զուգահեռաբար բողոքի ցույցեր եղան, ինչի արդյունքում համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվեց նաեւ պաշտոնական Թբիլիսին:

Ինչ վերաբերվում է Վրաստանի եւ Վատիկանի՝ որպես պետությունների հարաբերություններին, ապա առաջին անգամ Վատիկանում պաշտոնական այցով գտնվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 2010 թվականի մայիսի 7-ին, ով հանդիպում է ունեցել Հռոմի Բենեդիկտոս տասնվեցերորդ Պապի հետ: Այցի ընթացքում Հռոմի Պապն իր աջակցությունն էր հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:sakash

2-րդ անգամ նախագահական այց տեղի ունեցավ 2015 թ․ ապրիլի 10-ին, երբ երկօրյա պաշտոնական այցով Վատիկան ժամանեց Վրաստանի ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի հետ միասին: Այցի ընթացքում կողմերը քննարկեցին Վրաստանում եւ տարածաշրջանում ընթացող գործընթացները: maxresdefaultՀռոմի Պապն ընդգծել էր, որ Վրաստանը հանդիսանում է քրիստոնեությունն ընդունող առաջին երկրներից մեկը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին, Հռոմի Պապի այցելած առաջին Կովկասյան երկիրը Հայաստանն էր, որտեղ Ֆրանցիսկոս Պապը եռօրյա այցով նա ժամանեց հունիսի 24-ին: Arm.-13-June-Hromi-babe

Վրաստան կատարելիք այցից հետո, Պապը 1֊օրյա պաշտոնական այցով կուղեւորվի Ադրբեջան:

Թողնել պատասխան